Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահը կրկին կհանդիպեն
Ադրբեջանն ու Հայաստանը խորհրդարանական մակարդակով շփումներ կսկսեն։ Այս մասին Հանրային Հեռուստաընկերության եթերում ասել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
Նա հայտնեց, որ Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ հաջորդ հանդիպումն, ամենայն հավանականությամբ, կլինի մայիսի կեսերին։