Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

ԵԱՀԿ գործող նախագահը Լեռնային Ղարաբաղում անհապաղ ապաէսկալացման կոչ է արել

Blog Image

ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի արտաքին գործերի նախարար Բույար Օսմանին մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական հարձակման և տեղի բնակչությանը սպառնացող վտանգի առնչությամբ

«Որպես ԵԱՀԿ գործող նախագահ՝ ես խորապես մտահոգված եմ Ստեփանակերտում ռազմական գործողությունների և քաղաքացիական բնակչության համար դրանցից բխող վտանգի առնչությամբ: Անհապաղ ապաէսկալացման կոչ եմ անում։ Խաղաղ երկխոսությունը պետք է լինի միակ տարբերակը, և մարդասիրական մտահոգությունները պետք է գերակայեն։ Այսօր ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանի ժամանակ ես հանդիպում կունենամ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի և Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ և կկրկնեմ իմ կոչը՝ շարունակելու դիվանագիտական շփումները և առաջնահերթությունը տալու կայուն խաղաղության ջանքերին»։

Send