Հայտնի են Ծիլքար գյուղի սկզբնամասում տեղի ունեցած խոշոր ավտովթարից 15 տուժածների անունները. 3-ը երեխաներ են

Հայտնի են Ծիլքար գյուղի սկզբնամասում տեղի ունեցած խոշոր ավտովթարից 15 տուժածների անունները. 3-ը երեխաներ են

Հայտնի են Լոռու մարզի Սպիտակ քաղաքից դեպի «Գնթունիք» արագ սննդի կետ տանող հատվածում՝ գազալցակայանի մոտակայքում, տեղի ունեցած ավտովթարից տուժածների անունները:

Հիշեցնենք, որ հունիսի 26-ին, ժամը 18։35-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Սպիտակ քաղաքից դեպի «Գնթունիք» արագ սննդի կետ տանող հատվածում՝ գազալցակայանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Ծիլքար գյուղի սկզբնամասում բախվել են «GAZ-53» մակնիշի բեռնատար (վարորդ՝ Կ․ Ս․, ծնված 1980 թ․) և «Mercedes Sprinter» մակնիշի մարդատար (Ա․ Վ․, ծնված 1986 թ․) ավտոմեքենաները։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Կ․ Ս․-ն և «Mercedes Sprinter» մակնիշի ավտոմեքենայի ուղևորները (Լ․ Ա․, 1985 թ․, Ա․ Դ․, ծնված 1972 թ․, Լ․ Դ․, ծնված 1973 թ․, Մ․ Մ․, ծնված 1993 թ․, Մ․ Վ․, ծնված 2003 թ․, Ե․ Ս․, ծնված 1981 թ․, Ա․ Հ․, ծնված 2003 թ․, Տ․ Գ․, ծնված 2014 թ․, Ա․ Գ․, ծնված 2016 թ․, Ա․ Ս․, ծնված 1983 թ․, Լ․ Հ․, ծնված 2007 թ․, Մ․ Ա․, ծնված 1952 թ․, Ք․ Ղ․, ծնված 1960 թ․, Մ․ Ղ․, ծնված 1984 թ․, Զ․ Ղ․, ծնված 1951 թ․, Ա․ Ղ․, ծնված 1977 թ․) հոսպիտալացվել և տեղափոխվել են Ապարանի ԲԿ, որտեղ բժիշկները Լ․ Ա․-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ մյուսներինը՝ բավարար։

Փրկարարները հոսանքազրկել են «Mercedes Sprinter» մակնիշի ավտոմեքենան և փակել «GAZ-53» բեռնատար ավտոմեքենայի գազի բալոնի փականը։