Պայքարը շարունակվում է, պոռթկում կլինի, քաղաքացիական պատերազմ՝ ոչ․ Իշխանյան

«Պայքարը շարունակվում է, պետք է պատրաստ լինենք համառ պայքարի, մեր դեմ գործում է կոալիցիա՝ Բրիտանիա, Ադրբեջան, Թուրքիա, Պակիստան, Իսրայել»։ Այս մասին MediaHub.am-ի հետ զրույցում ասաց վավերագրող, ռեժիսոր Հովհաննես Իշխանյանը՝ հավելելով, որ այս իշխանությունները գնում են թուրքական երազանքը կատարելու ճանապարհով։

Ըստ նրա՝ այնպես չէ, որ իշխանությունը փողոցում ընկած է, իսկ պայքարող ուժերն էլ այն չեն վերցնում, պարզապես չեն գնում սրացումների, թույլ չտալու համար նաև քաղաքացիական բախումներ, որի արդյունքում բոլոր կողմերից Հայաստան զորք կբերվի և չենք կարողանա այդ իրավիճակից դուրս գալ։

Հովհաննես Իշխանյանի խոսքով՝ ՀՀ-ում քաղհասարակության մի մասը կոդավորված է գրանտների պատճառով, ուստի, թքած ունեն, թե՛ Արցախի, թե՛ Սյունիքի ճակատագրի վրա։ Ըստ նրա՝ հասարակության մոտ պոռթկում լինելու է, բայց քաղաքացիական պատերազմ չի լինի։

Մանրամասները՝ տեսանյութում

Անի Գևորգյան