Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Պայթյուն՝ հրդեհի բռնկումով՝ Վանաձոր քաղաքում․ ժամանել է հրշեջ-փրկարարների 2 մարտական հաշվարկ

Blog Image

Այսօր՝ հոկտեմբերի 3-ին, պայթյուն և հրդեհի բռնկում է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12։15-ի սահմաններում  ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Վարդանանց փողոցի թիվ 43/1 շենքի 5-րդ հարկի բնակարաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկումով։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Վանաձորի թիվ 1-ին հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ՝ մարզային փրկարարական վարչության պետ Սերոբ Գաբրիելյանի, խմբի պետ Պետրոսյանի գլխավորությամբ։

Պարզվել է, որ պայթյունը տեղի է ունեցել Տարոն Ֆարմանյանին պատկանող թիվ 13 բնակարանի ննջասենյակում։

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան։

Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա» Լոռու ԳԳՄ-ի և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության Լոռու էլեկտրոցանցի պատասխանատուները։

 Մասամբ այրվել է ննջասենյակի և հյուրասենյակի գույքը և պատուհանը։

Դեպքի փաստով ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Պարզվում են դեպքի հանգամանքները։

 

Send