Խոշոր վթար՝ Երևանում․ կան վիրավորներ

Խոշոր վթար՝ Երևանում․ կան վիրավորներ

Այսօր՝ ապրիլի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։30-ի սահմաններում Սեբաստիա փողոցում՝ «Արմենիա Դե Լյուքս» հյուրանոցի դիմաց, բախվել են Kia և Chevrolet մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիներն ու ժամանած բժիշկների հերթապահ խմբերը։ 

Վթարի վայրում հավաքվածներն ասել են, որ նշված խաչմերուկում 5 օր է՝ լուսակիրները չեն աշխատում։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ 

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։