Թուրք-ադրբեջանական շահերին ընտրակեղծիքներով նախագահ դարձածներն են ծառայում

Կասկածելի հանգամանքներում, կասկածելի փաստաթղթերով, կասկածելի փողերով, կեղծիքների միջոցով իշխանության եկած մարդիկ եկել ու խոսում են, թե ովքեր են ծառայում ադրբեջանա-թուրքական շահերին։ Այդ մասին այսօր ԱԺ-ում հայտարարեց փոխխոսնակ Հակոբ Արշակյանը։

Նրա խոսքով՝ թուրք-ադրբեջանական շահերին են ծառայում բոլոր նրանք, ովքեր ընտրակեղծարարության միջոցով հայտնվել են նախագահի պաշտոնում, որոնք իրականացրել են մարտի մեկը, հոկտեմբերի 27-ը։

«Սա կոռուպցիայի ամենավառ դրսևորումն է, երբ մարդու գցած ընտրաթերթիկը չի ծառայում նպատակին»,- նշեց նա։

Արշակյանը հիշեցրեց, որ ԿԿՀ-ն ստեղծվել է «թավշյա հեղափոխությունից» հետո։

«Գալիս ասում եք՝ ՔՊ-ն սնվում է 500-ից ավելի աղբյուրներից։ Բա դա է ժողովրդավարությունը, այլ ոչ թե մեկ անձից սնվելը»,- նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։