Ռոնալդուն «Յուվենտուսից» գաղտնի ստացել է 20 միլիոն եվրո, որից հարկեր չի վճարել

Ռոնալդուն «Յուվենտուսից» գաղտնի ստացել է 20 միլիոն եվրո, որից հարկեր չի վճարել

Թուրինի «Յուվենտուսի» ղեկավարությունը պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին վճարել է 20 միլիոն եվրո գաղտնի աշխատավարձ, երբ նա հանդես էր գալիս իտալական ակումբում, հաղորդում է La Gazzetta dello Sport-ը։

Հայտնի է դարձել, որ «Յուվենտուսի» ղեկավարները համաձայնության են հասել Ռոնալդուի հետ և աշխատավարձի մի մասը նա ստացել է գաղտնի՝ չվճարելով հարկեր։ 37-ամյա ֆուտբոլիստը «Յուվենտուսում» հանդես է եկել 2018-2021 թվականներին։

Թուրինյան ակումբը Ռոնալդուի համար «Ռեալին» վճարել էր 117 միլիոն եվրո։