Վերջնանպատակը պետք է լինի ոչ թե այդ մահաբեր պալարի գոյության հետ իբր հաշտվելը, այլ այն արմատախիլ անելը. Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է.
«Բաքվի բարբարոսական վարչախմբին իրականում պետք չէ Հայաստանի հետ ո՛չ «խաղաղության պայմանագիր», ո՛չ էլ ինչ-որ սահմանազատում կամ սահմանագծում, քանզի վերջինիս միակ նպատակը Հայաստանի աշխարհաքաղաքական և նույնիսկ աշխարհագրական մահն է։
Այդ վարչախումբը և նրա կողմից այժմ կառավարվող արհեստածին Ադրբեջանը քաղցկեղային գոյացություն է, մահաբեր պալար, որը տարածվելու և ախտահարելու և, ի վերջո, սպանելու է մեր հայրենիքի և տարածաշրջանի ամբողջ օրգանիզմն այնքան ժամանակ, քանի դեռ դրա դեմ ազդու և համարժեք միջոցներ չձեռնարկվեն։
Ինչպես ցանկացած նման չարագոյացություն, այն չի դադարելու ձգել տարածվել, ուստի ամենից առաջ ճշգրիտ ախտորոշումը շատ կարևոր է, իսկ դրան պետք է հաջորդի ոչ պակաս կարևոր հստակ գործողությունների ծրագիրը և ճանպարահային քարտեզը, որի վերջնանպատակը պետք է լինի ոչ թե այդ մահաբեր պալարի գոյության հետ իբր հաշտվելը, ինչն անհնար է, այլ այն արմատախիլ անելը»։