SHAMSHYAN.com-ի տեղեկություններով,գիշերը արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Հարավարևմտյան թաղամասի Օհանովի 55 շենքի մուտքերից մեկում հրդեհ է բռնկվել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ օպերատիվորեն կժամանեին ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, կրակի տարածման դեմ պայքարել են քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները մարել են այն։
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։
Հավաքվածներն էլ ասում էին․ «Էժան ենք պրծել, մարդու բան չի եղել, պադյեզդում Նիկոլի թվի դիվանը կպել ու մոխրի է վերածվել։