Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Էդգար Ղազարյանին ծեծի են ենթարկել երկու տղամարդ, հարվածել հիմնականում գլխին

Blog Image

Քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանին ծեծի են ենթարկել երկու տղամարդ՝ միջին տարիքի: Այս մասին MediaHub-ին պատմեց Էդգար Ղազարյանի կնոջ եղաբյրը, որը ընդդիմադիր գործչին տեղափոխել է հիվանդանոց:

Նրա խոսքով, տղամարդիկ հարձակվել են Ղազարյանի վրա շենքի մոտ, հիմնականում հարվածքները հասցրել են գլխի հատվածում, բայց գիտակցությունը չի կորցրել.

«Հարձակվողները որևէ բառ չեն ասել, հարվածներ են հասցրել գլխին: Բարեբախտաբար Ղազարյանը գիտակցությունը չի կորցրել»,- ասաց նա մեզ հետ զրույցում:

Այս պահին էլ Էդգար Ղազարյանի գիտակցությունը տեղն է, իքննազգացողությունը նորմալ է՝ որքան դա հնարավոր է դաժան ծեծի ենթարկվելուց հետո:

Նա այժմ անցնում է բուժզննում Էրեբունի հիվանդանոցում: Հայտնի է, որ նրա գլխին երկու է կար են դրել:

Նարե Գնունի

Send