Ստամբուլը հանվել է քարտեզից․ նոր սկանդալ Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև

Ստամբուլը հանվել է քարտեզից․ նոր սկանդալ Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև

Ամերիկյան Fox հեռարձակող ընկերության ներկայացուցիչները հրապարակել են Թուրքիայի քարտեզն առանց Ստամբուլի․ այս մասին գրում է Sabah-ը։

Fox ամերիկյան լրատվամիջոցը հայտնվել է նոր սկանդալի կենտրոնում։ Նշվում է, որ Fox News լրատվական կայքում հայտնվել է Թուրքիայի քարտեզը, որտեղ Ստամբուլ չի եղել։

«Ամերիկյան հեռուստաալիքը, օգտագործելով Թուրքիայի քարտեզն առանց Ստամբուլի, մեծ սադրանք է իրականացրել»,- ասվում է թուրքական թերթի հոդվածում։