Հոլանդական KLM ավիաընկերությունը տասնյակ չվերթներ է չեղարկել՝ աշխատանքային պայմանների բարելավման համար

Հոլանդական KLM ավիաընկերությունը 47 չվերթ է չեղարկել, որոնք նախատեսված էին այս շաբաթավերջին Ամստերդամից եւ դեպի Ամստերդամ՝ իր անձնակազմի աշխատանքային պայմանները բարելավելու համար, ասվում է ավիաընկերության հայտարարության մեջ՝ ավելի վաղ չեղարկելով ուրբաթ օրը նախատեսված տասնյակ չվերթներ, հայտնում է Reuters-ը:
Ամստերդամի «Սխինպոլ» օդանավակայանում KLM-ի ցամաքային աշխատակիցներն անցած շաբաթ գործադուլ էին հայտարարել՝ ավելի բարձր աշխատավարձ եւ ավելի լավ աշխատանքային պայմաններ պահանջելով, ինչը ուշացումների, թռիչքների չեղարկման եւ ընդհանուր քաոսի էր հանգեցրել Եվրոպայի երրորդ ամենաբանուկ օդանավակայանում:
«Այս հանգստյան օրերին թռիչքների չվացուցակը կօպտիմալացվի ամենօրյա ռեժիմով: Այս պահին թռիչքների չեղարկում չի նախատեսվում, սակայն դրանք կարող են լինել»,- ասվում է KLM-ի հայտարարության մեջ:
Հինգշաբթի «Սխինպոլ»-ը խնդրել էր ավիաընկերություններին դիտարկել թռիչքների չեղարկումը, քանի որ մտավախություն ունի, որ իր տերմինալները հանգստյան օրերին կրկին ծանրաբեռնված կլինեն: