ՔՊ-ին հուզում է միայն աթոռը, գլխավոր հակահերոսը դարձավ քաղաքապետ 

ՔՊ-ին հուզում է միայն աթոռը, գլխավոր հակահերոսը դարձավ քաղաքապետ 

Քիչ առաջ ՔՊ-ական Տիգրան Ավինյանն ընտրվեց Երևանի քաղաքապետ:

MediaHub-ի հետ զրույցում Երևանի ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը հայտնեց, որ ՔՊ-ն հասավ իր ուզածին՝ Երևանում սեփական իշխանությունն ամրագրելով։ Ավագանու անդամը հայտնեց, որ «Հանրային ձայնը» ի սկզբանե իրենց չէր աջակցելու և ընդդիմությունը չէր կարող ոչինչ անել։

«ՔՊ-ն ընդհանրապես միտք չունի հանրային համերաշխություն ձևավորելու մեր երկրում, միակ բանը, որ ՔՊ-ին հուզում է, դա աթոռն է։ Եվս մեկ անգամ մենք համոզվեցինք դրանում, քանի որ նրանք կարող էին որպես այլընտրանք առաջադրեին Արտակ Զեյնալյանին, բայց առաջադրեցին Ավինյանին՝ ընտրությունների գլխավոր հակահերոսին, որն էլ հանդիսացավ պատճառը, որ ՔՊ-ն այսքան քիչ ձայն հավաքեց։ Ավինյանը հասավ իր ուղածին, չնայած համակարգային լուրջ խնդիր ունենք։ Իշխանությանն այդ խնդիրը պետք է առաջնային հուզեր, բայց իշխանությունը գերադասեց այդ ամենը օգտագործել բացառապես սեփական աթոռը ամրացնելու և Երևանում սեփական իշխանությունն ամրագրելու համար»,- ասաց «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանը։

Ըստ ավագանու անդամի, իրենք մտածում էին, որ գուցե մարդկանց մոտ պարկեշտություն լինի և չգնան այս քայլին՝ Տիգրան Ավինյանին քաղաքապետ ընտրելուն։ 

Նա նշեց, որ իրենց խմբակցությունը պետք է քննարկում անցկացնի՝ որոշելու հետագա անելիքները։ 

«Ավագանի անցել էին իրական ընդդիմություն համարվող ուժերից նրանք, որոնց տոկոսները բավարար չէին, որ ընդդիմությունը մի բան աներ։ Անցել էին ուժեր որոնք միմյանց հետ չէին կարողանում կոալիցիա կազմել: Եթե ընտրության արդյունքում այլ պատկեր լիներ, որ երեք ուժ, որոնք կկարողանային քաղաքակիրթ ձևով կոալիցիա կազմել՝ մենք կունենայինք ընդդիմադիր թեկնածուի հաղթանակ։ Այսօր վերահաստատվեց, որ «Հանրային ձայնի» պահանջները լեգիտիմ չէին, որ առաջադրվել էր մեզ, մենք վերահաստատվեցինք այն մտքով, որ «Հանրային ձայնը» ի սկզբանե մեզ չէր աջակցելու»,- եզրափակեց Իզաբելլա Աբգարյանը։

Մարիաննա Արամյան