Վերականգնե՛ք մահապատիժը, ֆեյք բարեպաշտների տխմարագույն դոկտրինը, թե Աստված կպատժի, մի՛ շրջանառեք

Մահապատիժը պետք է վերականգնել։ Այդ մասին այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում ասաց ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։ 

Նրա խոսքով, պետք չէ կեղծ բարեպաշտ խաղալ ու հայտարարել, թե ամեն բան Աստծո դատաստանին թողնել է պետք։ 

«Այդ ֆեյք բարեպաշտները չպետք է նման տխմարագույն թեզեր շրջանառեն»,- կարծիք հայտնեց Զոհրաբյանը։ 

Ըստ նրա՝ եթե ամեն բան Աստծո դատաստանին թողնվի, ապա ո՞ւմ են պետք օրենքն ու սահմանադրությունը։ 

«Դեռ տարիներ առաջ ես և պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը օրենսդրական նախաձեռնություն էինք բերել, որ եթե մանկապղծության դեպքում մահապատիժ չի կիրառվելու, ապա պեդոֆիլներին պետք է քիմիական կաստրացիայի ենթարկվեն։ Բայց դա չընդունվեց, փոխարենը ընդունվեց օրենք, որ պեդոֆիլներն ինչ-որ ժամկետով իրավունք չունեն մանկավարժական գործունեությամբ զբաղվելու»,- նշեց պատգամավորը։ 

Նա նշեց, որ հիմա ժամանակն է օրենսդրությունը վերանայելու, հատկապես, որ 44-օրյա պատերազմի «Նյուրնբերգ» լինելու է, և պատերազմի մեղավորներն ու Շուշիի հանձնման պատասխանատուները «հայկական Նյուրնբերգի» են ենթարկվելու։ 

«Ուստի պետք է մահապատիժը վերականգնել»,- շեշտեց Զոհրաբյանը։ Մանրամասները՝ տեսանյութում։