Իսրայելը հարվածներ է հասցրել Հալեպի օդանավակայանին

Սիրիայի հյուսիսում գտնվող Հալեպի միջազգային օդանավակայանը դադարեցրել է գործունեությունը Իսրայելի օդային հարձակումից հետո. ասվում է Սիրիայի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ, որը հեռարձակվել է Al-Ikhbariya հեռուստաալիքով։
Նշվում է, որ առավոտյան մոտավորապես ժամը 04:30-ին Միջերկրական ծովից օդային ագրեսիա է իրականացվել Հալեպի միջազգային օդանավակայանի դեմ, ինչը հանգեցրել է թռիչքուղու աշխատանքի ձախողմանը:
Նշվում է, որ սա իսրայելական 22-րդ հարվածն է Սիրիայի տարածքին այս տարվա սկզբից։
ՄԱԿ-ը բազմիցս կոչ է արել զերծ մնալ քաղաքացիական օբյեկտները ռմբակոծելուց: Իսրայելը չի մեկնաբանել այս մաենը: