16 կին hանրաhայտ իլյուզիnնիuտ ու hիպնnuիuտ Կnպերֆիլդին մեղադրել է uեռական nտնձգnւթյnւնների համար

16 կին hանրաhայտ իլյուզիnնիuտ ու hիպնnuիuտ Կnպերֆիլդին մեղադրել է uեռական nտնձգnւթյnւնների համար

Ամերիկացի հայտնի իլյուզիոնիստ և հիպնոսիստ Դեյվիդ Կոպերֆիլդին 16 կին մեղադրել է սեռական ոտնձգությունների համար։ Այս մասին հայտնել է The Guardian-ը։

Նրանց խոսքով՝ իլյուզիոնիստը ենթադրյալ հանցագործություններ կատարել է 1980-2014 թվականներին։ 67-ամյա Կոպերֆիլդին մեղադրանքներ հնչեցրած կանանց մեծ մասն այն ժամանակ անչափահաս են եղել։

Կանանցից մեկը՝ Բրիթնի Լյուիսը, հիպնոսացնողի կողմից բռնության մասին հայտնել է դեռ 2018թ. Նրա խոսքով՝ 1988 թվականին, երբ ինքը 17 տարեկան է եղել և աշխատել է որպես մոդել, Կոպերֆիլդը թմրանյութեր է ներարկել ու բռնաբարել։ Մեկ այլ մեղադրող պնդել է, որ նման միջադեպեր են տեղի ունեցել իր և իր ընկերուհու հետ։

Կանանցից ոմանք, ովքեր հայտնել են հրաշագործի բռնության մասին, ասել են, որ Կոպերֆիլդն անպարկեշտ վարք է դրսևորել իր ելույթների ժամանակ՝ զոհերի ծնողների առջև։ Հանդիսատեսներից մեկը նրա շոուից հետո դիմել է ոստիկանություն, սակայն նրա հայտարարությունը լուրջ չեն ընդունել։

Նշվում է, որ բռնության ենթարկված աղջիկների մեծ մասի համար Կոպերֆիլդը խոստացել է կարիերայի առաջխաղացում։ Իլյուզիոնիստի պաշտպանությունը նշել է, որ իրեն առաջադրված մեղադրանքները կեղծ են։ 67-ամյա հրաշագործի փաստաբանները հավելել են, որ նա հեռու է թմրանյութերի աշխարհից, նաև ընդգծել է, որ Կոպերֆիլդը «երբեք ոչ ադեկվատ վարքագիծ չի դրսևորել որևէ մեկի հետ, հատկապես անչափահասների հետ»։