ՌԴ ՀՕՊ ուժերը գիշերը ոչնչացրել են 28 անօդաչու թռչող սարք, հրդեհ է բռնկվել ռազմական օբյեկտում

ՌԴ ՀՕՊ ուժերը գիշերը ոչնչացրել են 28 անօդաչու թռչող սարք, հրդեհ է բռնկվել  ռազմական օբյեկտում

Անցած գիշեր ռուսական հակաօդային պաշտպանությունը Ռուսաստանի վեց շրջանների վրա ոչնչացրել և որսացել է 28 անօդաչու թռչող սարք, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։

«Անցած գիշեր, երբ Կիևի ռեժիմը անօդաչու թռչող սարքերի միջոցով փորձել է  ահաբեկչություն իրականացնել Ռուսաստանի Դաշնության տարածքում գտնվող թիրախների վրա, հերթապահ հակաօդային պաշտպանության համակարգերը ոչնչացրելև որսացել են 28 ինքնաթիռի տիպի անօդաչու թռչող սարքեր»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Տասներեք անօդաչու թռչող սարք է խոցվել Վոլգոգրադի շրջանի, յոթը՝ Ռոստովի, չորսը՝ Բելգորոդի, երկուսը՝ Վորոնեժի, և մեկական անօդաչու թռչող սարք՝ Բրյանսկի և Կուրսկի շրջանների վրա։

Վոլգոգրադի շրջանի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքերի գիշերային հարձակումից հետո հրդեհ է բռնկվել Մարինովկայի շրջանում գտնվող ռազմական օբյեկտում։ Այս մասին հայտնում է մարզային վարչակազմի Telegram ալիքը՝ նահանգապետ Անդրեյ Բոչարովին հղումով։

«ԱԹՍ-ի ընկնելու հետեւանքով հրդեհ է բռնկվել ՊՆ օբյեկտի տարածքում։ Հրշեջ-փրկարարական ծառայություններն օպերատիվ կերպով սկսել են մարել կրակը։ Տուժածներ չկան»,- ասաց շրջանի ղեկավարը։ 

Առավել մանրամասն՝ այստեղ