ԵՄ-ն չի նախատեսում զորավարժություններ անցկացնել Հայաստանի հետ․ Ստանո

«Եվրոպական միությունը չի դիտարկում Հայաստանի հետ համատեղ զորավարժություններ անցկացնելու հնարավորությունը։ ԵՄ-ն ռազմական դաշինք չէ, այն արժեքների քաղաքական և տնտեսական համայնք է»,- ասել է Ստանոն, գրել է «Իզվեստիան»։
Բացի այդ, Ստանոյի խոսքով՝ Եվրամիությունը չի նախատեսում հայ զինվորականներին պատրաստել ԵՄ անդամ երկրների տարածքում։
«Եվրամիությունը ուսումնասիրում է Խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցով հայկական բանակին «ոչ լետալ ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, սակայն կոնկրետ որոշումներ դեռ չկան»,- ասել է Ստանոն։