Նիկոլը, Թուրքիա-Ադրբեջանը, ՌԴ-ի շահերն ու մենք. Փաշինյանի 2001թ-ի հոդվածը որպես ինդիկատոր

Պարբերաբար արխիվում առկա հրապարակումները վերընթերցելը շատ հարցերում հեշտացնում է հասկանալ այս կամ այն երևույթը, գտնել դրա արմատը: Հատկապես, երբ վերընթերցում ես ներկայիս իշխանության ներկայացուցիչների հայտարարությունները:
Ինչ խոսք, ՔՊ-ականների 90%-ը որևէ հետագիծ չունի և մեր դիտարկումը կոնկրետ, իսկ որոշ դեպքերում՝ միայն ու միայն Նիկոլ Փաշինյանին է վերաբերում, ով անցյալում թերթի խմբագիր էր: Նրա հոդվածները վերընթերցելիս մեկ բան հստակ է՝ Փաշինյանը միշտ եղել է ազնիվ, ինչ գիծ ունեցել է, ինչին հավատացել է, դա էլ տանում է առաջ, դա իրագործում է, ոչ մի միլիմետր չշեղվելով իր գաղափարներից: Իհարկե, բոլոր այս գաղափարները, որ ստորև ներկայացված են, իր հեղինակայինը չեն, նա լավ ուսուցիչներ է ունեցել, բայց հենց նա է դրանք կյանքի կոչում: Ու ձեռքից բռնող, փաստացի, չկա:
MediaHub-ն առաջարկում է իր ընթերցողին կարդալ 2001 թվականի մայիսի 23-ի «Հայկական ժամանակ»-ում Նիկոլ Փաշինյանի հոդվածին, և շատ բան, ասել ժողովրդական լեզվով, իր տեղը կընկնի: