Ինչ-որ թվով ոստիկանների աշխատանքը կհամակարգի Երևանի քաղաքապետարանը

Ինչ-որ թվով ոստիկանների աշխատանքը կհամակարգի Երևանի քաղաքապետարանը

Այսօր առավոտյան Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ընթացքում նիստը վարող փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ Երևանում մունիցիպալ ոստիկանություն ստեղծելու հայեցակարգ կա։ Նա երկու ամիս ժամանակ տրամադրեց, որպեսզի հստակեցումներ արվեն և պարզ դառնա՝ ինչպես է համակարգը գործելու։

Միջազգային պրակտիկայում մունիցիպալ ոստիկանությունը տարածված երևույթ է: Այն գտնվում է տեղական մարմինների վերահսկողության տակ:

Ըստ մեր տեղեկությունների՝ դեռևս պարզ չէ, թե ինչպես է գործելու համակարգը Երևանում, արդյո՞ք ՆԳՆ ենթակայությամբ գործող ոստիկաններից որոշների աշխատանքն է համակարգելու քաղաքապետարանը, թե՞ նոր ոստիկաններ ներգրավվելու խնդիր է առաջանալու։ 

MediaHub-ի այս հարցերին ՆԳՆ-ից որևէ պարզաբանում չտվեցին՝ նշելով, որ դեռևս ոչ մի տեղեկություն չկա այդ մասով: 

Նարե Գնունի