Այսօր՝ հոկտեմբերի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 12:30-ի սահմաններում Իջևան-Սևան-Երևան 127 կմ հատվածում բախվել են Կոտաքի մարզի բնակիչներ 24-ամյա Էրիկ Սողոմանյանի վարած «BMW» մակնիշի և 23-ամյա Սամվել Հայրապետյանի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:
Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում:
Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ