Բանգլադեշում ցուցարարները հարձակվել են վարչապետի պալատի վրա․ Շեյխ Հասինան ուղղաթիռով տարհանվել է Հնդկաստան

Բանգլադեշում հազարավոր ցուցարարներ հարձակվել են վարչապետի պալատի վրա, այրել մեքենաներն ու բախվել ոստիկանների հետ։
Նրանք պահանջել են, որ երկրի վարչապետ Շեյխ Հասինան լքի իր պաշտոնը։
Ցույցերի ընթացքում զոհվել է ավելի քան 100 մարդ, այդ թվում՝ մոտ 14 ոստիկան, հարյուրավոր մարդիկ վիրավորվել են, հայտնել է The Guardian-ը։ Ավելի վաղ զինվորականները անկարգությունների պատճառով պարետային ժամ էին հայտարարել և անջատել բջջային ինտերնետը։
Վարչապետը հայտարարել է իր հրաժարականի մասին և ուղղաթիռով տարհանվել է Հնդկաստան, հայտնել են լրատվամիջոցները։
Տեսանյութերն այստեղ