Ֆիննական դպրոցում հրաձգություն է եղել. կան տուժածներ

Հելսինկիից 19 կմ հեռավորության վրա գտնվող Ֆինլանդիայի Վանտաա քաղաքի դպրոցում դեռահասը կրակ է բացել։ Այս մասին հայտնում է ֆիննական Iltalehti օրաթերթը՝ հղում անելով տեղի ոստիկանության մամուլի ծառայությանը։
Հարձակման հետեւանքով տուժել է երեք դպրոցական։ Ոստիկանությունից հայտնել են, որ հրաձգության մեջ կասկածվողը 12 տարեկան է։
Վանտաայի Վիերտոլա դպրոցն ունի 800 երեխա՝ առաջինից իններորդ դասարան: Ուսումնական հաստատությունը բաժանված է երկու համալիրի։ Տարածքը, որտեղ տեղի է ունեցել հրաձգություն, դասընթացներ է կազմակերպում միջին դպրոցական տարիքի երեխաների համար։
Միջադեպի հետեւանքով կան տուժածներ, սակայն ստույգ թիվը չի նշվում։
Կասկածյալը բերման է ենթարկվել, հետաքննությունը շարունակվում է։