Չարենցավանի «Վան»-ը երկու նոր ֆուտբոլիստ ունի

Չարենցավանի «Վան»-ը երկու նոր ֆուտբոլիստ ունի

Չարենցավանի «Վան» ֆուտբոլային ակումբը հայտարարություն է տարածել, որում նշում է, որ ունի երկու նոր ֆուտբոլիստ:

«Մեր թիմին են միացել հարձակվող Գեղամ Հարությունյանն ու կիսապաշտպան Արտեմ ԲիլյիՆ: Գեղամ Հարությունյանը հանդես է եկել «Ուլիսում», «Գանձասարում», «Նոայում», Կարագանդայի «Շախտյորում»: 22-ամյա ուկրաինացի կիսապաշտպանը խաղացել է ուկրաինական տարբեր թիմերում, վերջին թիմը եղել է «Մետալիստը»,-նշված է հայտարարությունում:

Հայաստանի Պրեմիեր լիգայի նոր մրցաշրջանի առաջին խաղում չարենցավանյան թիմը հուլիսի 29-ին Վայքում կմրցի «Լեռնային Արցախի» հետ: