Երեկ՝ սեպտեմբերի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23:20-ի սահմաններում Երևանի բնակիչ 20-ամյա Կարեն Մ.-ն իր վարած Mitsubishi Pajero մակնիշի ավտոմեքենայով Կոմիտասի պողոտայուսմ դուս է եկել երթևեկելի գոտուց, բախվել 27/3 հասցեում գործող խանութի պատին և հայտնվել հետիոտնի համար նախատեսված անցման վայրում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։