Իրանը կհարվածի Իսրայելի էներգետիկ ենթակառուցվածքին, եթե նա հարձակվի Իսլամական Հանրապետության վրա, հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարի տեղակալ Ալի Ֆադավին, հաղորդել է Mehr-ը։
Ֆադավին նշել է, որ Իսրայելը փոքր երկիր է, որն ունի ընդամենը երեք խոշոր էլեկտրակայան և մի քանի նավթավերամշակման գործարան, ուստի դրանց կարող են միաժամանակ հարվածներ հասցնել: