Թրամփը բարձր է գնահատում Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու հնարավորությունները

Թրամփը բարձր է գնահատում Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու հնարավորությունները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ բարձր է գնահատում ուկրաինական ճգնաժամի հաջող լուծման հնարավորությունները։ Այս մասին գրում է Reuters-ը։

Նա նշել է, որ հանգստյան օրերին մասնագետները մեծ աշխատանք են կատարել Վլադիմիր Պուտինի հետ զրույցին նախապատրաստվելու համար։

«Մենք ուզում ենք տեսնել, թե արդյոք կարող ենք վերջ տալ այս պատերազմին։ Միգուցե մենք կարող ենք, գուցե չենք կարող, բայց ես կարծում եմ, որ մենք շատ լավ հնարավորություններ ունենք»,- ասել է Թրամփը։

Ամերիկացի առաջնորդը հայտնել է, որ ծրագրում է երեքշաբթի օրը՝ մարտի 18-ին, հեռախոսազրույց ունենալ իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ։