MediaHub-ի տեղեկություններով՝ մի խումբ ոստիկաններ այսօր ներխուժել են «Մաքուր երկաթի գործարան» ԲԲ ընկերության տնօրեն Կարեն Հակոբյանի բնակարան։
Մեր աղբյուրի փոխանցմամբ, Հակոբյանն այդ ընթացքում եղել է իր աշխատավայրում՝ «Մաքուր երկաթի գործարան»-ում, ուր պետք է հյուրընկալեր Գերմանիայից ժամանած պատվիրակության:
Սակայն, տեղեկանալով ոստիկանության ներխուժման մասին և ցանկանալով պարզել, թե ի՞նչ խնդիր է ծագել, Հակոբյանը ինքնակամ ներկայացել է Քննչական կոմիտե:
MediaHub-ին չհաջողվեց կապ հաստատել Հակոբյանի հետ, հաջորդիվ, սակայն, կներկայացնենք մանրամասներ: