Մոսկվան կոչ է անում Երևանին և Բաքվին նվազեցնել ռազմատենչ հռետորաբանության ինտենսիվությունը․ Զախարովա

Մոսկվան կոչ է անում Երևանին և Բաքվին նվազեցնել ռազմատենչ հռետորաբանության ինտենսիվությունը․ Զախարովա

Մոսկվան կոչ է անում Երևանին և Բաքվին նվազեցնել ռազմատենչ հռետորաբանության ինտենսիվությունը: Մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Մարիա Զախարովան։

«Բաքվի և Երևանի միջև բոլոր տարածքային վեճերն ու փոխադարձ պահանջները պետք է լուծվեն քաղաքական և դիվանագիտական ​​մեթոդներով»,- նշել է Զախարովան։

«Տարածաշրջանում կայուն խաղաղության ու բարգավաճման հաստատման համար անհրաժեշտ մեխանիզմներ կան։ Սա, առաջին հերթին, Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև եռակողմ համաձայնագրերի ամբողջություն է։ Ռուսաստանի Դաշնությունը միշտ պատրաստ է աջակցել լուծումներ գտնելու հարցում, այդ թվում՝ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հարցում»,- հավելել է Զախարովան։