Յալթայում սատկել է տեղի «Հաչիկոն». շունը մահացած տիրոջը սպասել է ավելի քան 12 տարի (լուսանկարներ)

Յալթայում սատկել է տեղի «Հաչիկոն». շունը մահացած տիրոջը սպասել է ավելի քան 12 տարի (լուսանկարներ)

14-ամյա շան մահը հաղորդվել է տեղի հասարակության մեջ։ Նրանք պատմել են, որ կենդանուն սկսել են նկատել Յալթայի ամբարտակում 12 տարի առաջ։ Պարզվել է, որ նրա տերը, ով լողափում փրկարար է աշխատել, անհայտ պատճառներով մահացել է, սակայն Մուխթար անունով շունը փորձել է նրան գտնել անցորդների մեջ։ Շուտով շունը «հայտնի» է դարձել։

Տեղի վարչակազմի ղեկավար Յանինա Պավլենկոն շան մահը «մեծ կորուստ» է անվանել։

«Մուխթարին ճանաչում ու սիրում էին գրեթե բոլորը, ովքեր եկել էին մեր քաղաք։ Շատ հավատարիմ շուն էր: Իհարկե, ցավալի է»,- ասել է նա և հավելել, որ կքննարկվի Յալթայում «Հաչիկոյի» հուշարձանի տեղադրման հարցը։