Հայտնի է՝ երբ Թուրքիան կընդունի Հայաստանի հավաքականին

Հայտնի է՝ երբ Թուրքիան կընդունի Հայաստանի հավաքականին

Ֆուտբոլի Եվրոպայի 2024 թվականի առաջնության ընտրական մրցաշարի D խմբում Թուրքիան Հայաստանի հետ պատասխան հանդիպումը կանցկացնի սեփական հարկի տակ սեպտեմբերի 8-ին։ Հաղորդում է Ermenihaber.am-ը։

Հավաքականների առաջին դիմակայությունը եղել էր Երևանում, որտեղ Հայաստանի ընտրանին մցրակցին զիջել էր 1։2 հաշվով։

Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիայի տեղեկացմամբ՝ ֆուտբոլային հանդիպումը կանցկացվի  Էսքիշեհիր քաղաքի Աթաթուրքի անվան մարզադաշտում։

Նշենք, որ Էսքիշեհիր քաղաքը գտնվում է Թուրքիայի հյուսիս-արևմտյան մասում՝ մայրաքաղաք Անկարայից 250կմ հեռավորության վրա։