ԱՄՆ-ը ողջունում է Ալմա Աթայի հռչակագիրը որպես սահմանների դելիմիտացիայի հիմք օգտագործելու համաձայնությունը

ԱՄՆ-ը ողջունում է Ալմա Աթայի հռչակագիրը որպես սահմանների դելիմիտացիայի հիմք օգտագործելու համաձայնությունը

Պետքարտուղար Էնթոնի Ջ. Բլինքենը խոսել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ վերահաստատելու ԱՄՆ աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի շուրջ առաջընթացին:

Պետքարտուղար Բլինքենը վերահաստատել է, որ Միացյալ Նահանգները ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի՝ Ալմա Աթայի հռչակագիրը որպես սահմանների դելիմիտացիայի հիմք օգտագործելու համաձայնությունը։

Պետքարտուղար Բլինքենը նշել է ԱՄՆ-ի՝ Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը աջակցելու շարունակական ջանքերը, նաև վարչապետ Փաշինյանի՝ Հայաստանի բարգավաճ, ժողովրդավարական և անկախ ապագայի վերաբերյալ տեսլականը։

Ամերիկայի Միացյալ Նահանգների պետական քարտուղարություն