Գայլերը Նորատուս գյուղում հnշnտել են մեկ ընտանիքի պատկանող 60-70 գառ

Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղում գայլերը գիշերը մտել են բնակչի հողամաս, գոմ ու հոշոտել 60-70 գառ, այդ թվում մայրացու գառներ։ Կան նաև վիրավոր գառներ։ Ընտանիքը զբաղվում է ոչխարաբուծությամբ, վարկ է վերցրել գառներ գնելու համար։
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է, որ ամիսներ առաջ գայլերը կրկին մտել էին այս գյուղ ու հոշոտել գառների։