Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

Անհրաժեշտ է ողջ ընդդիմադիր դաշտը միավորել կոնկրետ քայլերի․ Սաղաթելյանը մանրամասներ է հայտնել հանդիպումից

Blog Image

«Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը մանրամասներ է հայտնել քիչ առաջ տեղի ունեցած խորհրդակցությունից։

Նա լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ քննարկել են 3 տասնյակ ուժերի մասնակցությամբ քննարկել են ԼՂ-ում ստեղծված իրավիճակը։

«Գրեթե բոլոր քաղաքական ուժերը կիսում են այն տեսակետը, որ երկիրը ծանր ճգնաժամի առջև է, ՀՀ իշխանություններն ի վիճակի չեն պաշտպանել Հայաստանի շահը։ Բացառիկ համախմբում կար ու խոր գիտակցում, որ ստեղծված իրավիճակում անհրաժեշտ է ողջ ընդդիմադիր դաշտը միավորել կոնկրետ քայլերի, գործողությունների շուրջ, և մարդկանց կոնկրետ ուղի ու ճանապարհ ցույց տալ»,- հայտնել է նա։

Նրա խոսքվ՝ անհրաժեշտ են շատ կոնկրետ քայլեր ու գործողություններ։ 

Պատգամավորը նշեց, որ ավելի ուշ մանրամասներ կհայտնի։

Հիշեցնենք, որ Իշխան Սաղաթելյանը բոլոր քաղաքական ուժերին այսօր ժամը 22:00-ին հրավիրել էր ՀՅԴ գրասենյակ։

Send