Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Իրանին (տեսանյութեր, լուսանկարներ)

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Իրանին (տեսանյութեր, լուսանկարներ)

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Իրանին։

Իրանի հակաօդային պաշտպանության համակարգերը չեն կարողացել որսալ Իսրայելի արձակած հրթիռներից որևէ մեկը, հայտնել է «The Jerusalem Post»-ը՝ հղում անելով իր աղբյուրին։

Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները հարվածել են Թեհրանի արվարձանում Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի օդատիեզերական ուժերի հետազոտական ​​կենտրոնին։

Նաև պայթյուն ու հրդեհ են եղել Թեհրանի ռազմական օբյեկտներից մեկում։

Իրանական ընդդիմադիր լրատվամիջոցները հայտնում են, որ ՊՆ պահեստում պայթյուն է եղել, որից հետո հրդեհ է բռնկվել։

Հնարավոր սպանվածների կամ վիրավորների մասին տեղեկություններ չկան։

 

Իսրայելական արկերի որսումը Թեհրանի արևելքում։