Հիմա մենք նախագծման փուլում ունենք 10 դպրոց, 16-ն ավարտված է, ևս 20 դպրոց շինարարության փուլում է․ Տերտերյան
Ազգային ժողովի ֆինանսավարկային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ընդդիմադիր պատգամավոր Արթուր Խաչատրյանը հետաքրքրվեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանից, թե 46 դպրոցների ծրագիրը ե՞րբ ավարտված կլինի։
Տերտերյանն ասաց, որ 2026 թվականին պետք է ավարտված լիներ, բայց հիմա կավարտվի 2027 թվականին։
«Հիմա մենք նախագծման փուլում ունենք 10 դպրոց, բոլոր մնացածը շինարարության փուլում են արդեն, 16-ն ավարտված է, ևս 20 դպրոց շինարարության փուլում է։ Մյուս նախագծման փուլում գտնվող դպրոցների ավարտը մենք նախատեսել ենք 2027 թվականին»,- ասաց Տերտերյանը։
Մանրամասն՝ տեսանյութում