Ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա. եղանակն առաջիկա օրերին

Ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա. եղանակն առաջիկա օրերին

Հանրապետության տարածքում` Հուլիսի 27-28-ի և 30-31-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավարևմտյան՝ 3-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը 27-28-ն աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով։

Երևան քաղաքում` Հուլիսի 28-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։