Ոչ մի զիջում չի լինելու, գնալու ենք մինչև վերջ․ Պապոյանը սպառնաց

Կարծում եմ՝ դեռ երկար ժամանակ պետք է այս հարցը քննարկվի։ Բարոյական հարթությունում եթե դիտարկենք հարցը, ապա սա մեր հերթական աջակցությունն է ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին։ Այդ մասին այսօր ԱԺ-ում ասաց ՔՊ-ական պատգամավոր Գևորգ Պապոյանը։ Նրա խոսքով՝ տնտեսական առումով էլ նախագիծը կարևոր հարցեր է բերում, քանի որ մեր ֆինանսական համակարգի կայունությունը վերաբերում է ՀՀ բոլոր քաղաքացիներին։

«Քաղաքական առումով էլ շատ կարևոր է հարցի արդարացի լուծումը։ Այսինքն՝ այն քաղաքացին, որը հավատացել է, գնացել ու վարկ է վերցրել ու ուզել է Ստեփանակերտում հիփոթեքային վարկով տուն գնել: Կարծում եմ՝ այդ մարդուն պետք է աջակցենք, նաև պետք է աջակցենք այդ քաղաքացուն վարկ տված բանկին։ Բայց, միևնույն ժամանակ, ակնհայտ է՝ ցանկացած պահի, եթե պարզվի, որ կեղծ և շինծու գործարք է եղել, գնալու ենք ու բնականաբար զիջումների չենք անելու»,- ասաց Պապոյանը։

Ըստ նրա՝ բավականին հավասարակշտված նախագիծ է բերվել, որտեղ հանրությունը, պետությունն ու բանկերը վերցրել են իրենց վրա պարտավորություն՝ աջակցելու արցախահայությանը։

Մանրամասները՝ տեսանյութում։