Լիպեցկի շրջանի քննչական կոմիտեն պարզում է տրանսֆորմատորային խցիկում անչափահասի վնասվածքի հանգամանքները, երիտասարդին փրկել չի հաջողվել։ Այս մասին հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։
Քննության տվյալներով՝ հունվարի 20-ի առավոտյան Լեբեդյան քաղաքի 17-ամյա բնակիչը ներթափանցել է պարսպապատ տարածք։ Նա կոտրված պատուհանից բարձրացել է տրանսֆորմատորի խցիկ, որտեղից բռնել է լարը և հոսանքահարվել։
Տուժածին փրկել չի հաջողվել, դեպքի առթիվ մարզային քննչական կոմիտեն նախաքննություն է իրականացնում. Տեղական ԶԼՄ-ների տվյալներով՝ տեղի քոլեջներից մեկի ուսանողը կարող էր հարբած լինել և տուն էր վերադառրձել ծննդյան խնջույքից։