Իսրայելը Գազայի հարավում ռազմական գործողությունների ամենօրյա «մարտավարական դադար» է սահմանել

Իսրայելը Գազայի հարավում ռազմական գործողությունների ամենօրյա «մարտավարական դադար» է սահմանել

Իսրայելը սահմանել է ամենօրյա «մարտավարական դադարներ»՝ ավելացնելու համար Գազայի հատված մարդասիրական օգնության ծավալը. հայտնում է Իսրայելի պաշտպանության բանակը (IDF) իր Telegram ալիքում։

«Սա լրացուցիչ քայլ է մարդասիրական օգնության ջանքերում, որոնք Իսրայելի պաշտպանության բանակը և COGAT-ը իրականացնում են պատերազմի սկզբից ի վեր», - ասվում է գրառման մեջ:

Հունիսի 15-ից դադարներ են սահմանվում։ Դրանք կգործեն ժամը 08:00-ից մինչև 19:00-ն ճանապարհի երկայնքով, որը տանում է Քերեմ Շալոմ անցակետից դեպի Սալահ ադ-Դին մայրուղի և ավելի հյուսիս:

Իրադարձություններին ավելի արագ հետևելու համար բաժանորդագրվեք՝ MediaHub1world