Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՍՊՈՐՏ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

Հայ ուսանողները 2 ոսկե և 2 բրոնզե մեդալ են նվաճել

Blog Image

Մաթեմատիկայի միջազգային ուսանողական օլիմպիադայում Հայաստանի մասնակիցները նվաճել են 2 ոսկե և 2 բրոնզե մեդալներ:

Մաթեմատիկայի միջազգային ուսանողական 32-րդ օլիմպիադան (International Mathematics Competition) տեղի է ունեցել հուլիսի 28-ից օգոստոսի 3-ը, որին մասնակցել են աշխարհի 73 համալսարանի թիմեր (434 ուսանող):

Ռուբեն Համբարձումյանը և Վահրամ Ասատրյանն արժանացել են ոսկե, իսկ Ստեփան Գևորգյանն ու Նարեկ Հովեյանը՝ բրոնզե մեդալների, հայտնել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։

Ուսանողական միջազգային օլիմպիադայի հայաստանյան թիմը ղեկավարել է Ալբերտ Գևորգյանը, իսկ մարզել են Կարեն Քեռյանը, Վազգեն Միքայելյանը, Տիգրան Հակոբյանը և Ալբերտ Գևորգյանը։

Send