Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհի 109 կմ հատվածում բախվել են Արմավիրի մարզի բնակիչ 29-ամյա Սմբատ Բ․-ի վարած «JAC» մակնիշի և Երևանի բնակիչ 66-ամյա Արտաշես Ա․-ի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով 2 ավտոմեքենաներն էլ դուրս են եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ծառերի մեջ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի հետազոտման նպատակով դիմել է «Հրազդան» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի և վաշտի հրամանատար Վահե Գիգոլյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Գուրգեն Գալեչյանը և Դավիթ Ասատրյանը։
Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որոնք հնարավոր է փոխանցվեն ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։