Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Միջազգային Սոցիալական ոլորտ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Կրակnցները լսելուց մտածում ենք` պատերազմ է․ Սյունիքի բնակիչներին հրահանգել են չխոսել

Blog Image

Մինչ Նիկոլ Փաշինյանն արձակուրդում է և հայտարարել է, որ պատրաստվում է անձամբ «ազատագրել» Մայր Աթոռը, ադրբեջանցիները շարունակում են գիշերները կրակել Սյունիքի սահմանամերձ բնակավայրերի ուղղությամբ։

MediaHub-ի հետ զրույցում Տեղ գուղի բնակիչներից մեկը նշեց, որ կրակոցներն ինչպես եղել են, այդպես էլ շարունակվում են։

«Ամեն անգամ կրակոցներն այնքան ինտենսիվ են, որ մտածում ենք՝ պատերազմ է սկսվել, ամեն անգամ վեր ենք թռչում, ամեն գիշեր ճնշված ենք զգում։ Չգիտենք էլ՝ ե՞րբ են դադարելու կրակոցները, թե՞ պատերազմ կսկսվի։ Երկրի վարչապետը հանգստի է գնացել, արձակուրդ է, ստատուսներ է գրում, ուզում է եկեղեցու վրա հարձակվի։ Իսկ մեր հարցերին ո՞վ է պատասխան տալու, ե՞րբ են ավարտվելու կրակոցները»,- MediaHub-ի հետ զրույցում նշեց Տեղ գյուղի բնակիչը։

MediaHub-ի տեղեկություններով՝ դեռ մի քանի ամիս առաջ սահմանամերձ համայնքների ղեկավարներին խիստ հրահանգել էին ԶԼՄ-ներին կրակnցների մասին տեղեկություն չհաղորդել, ոչինչ չասել։ 

«Խնդրում եմ, ինձ հասկացեք, բայց որևէ բան ասել չեմ կարող: Խիստ հրահանգել են որևէ մեկնաբանություն չտալ այդ թեմայով»,- փոխանցել էր MediaHub-ի զրուցակիցը:

Սակայն, այժմ հրահանգվել է ո՛չ միայն համայնքի ղեկավարներին «ծպտուն չհանել», այլ նաև գյուղերի բնակիչներին։

Եվ ահա, քիչ առաջ, երբ փորձում էինք կապ հաստատել Սյունիքի հերթական սահմանամերձ համայնքի հետ, որպեսզի հասկանանք, թե ինչպե՞ս է անցել գիշերը իրենց մոտ, համայնքներից մեկի բնակիչը մեզ տեղեկացրեց, որ իշխանությունները խիստ հրահանգ են իջեցրել՝ չշփվել լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ, չտեղեկացնել նրանց սահմանային իրավիճակի, առավել ևս՝ կրակոցների մասին։

Մարիաննա Արամյան

Send