Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Վրաստանի պաշտպանության նախարարին

Blog Image

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանիին:

Նա կարևորել է պաշտպանության և անվտանգության ոլորտում Հայաստանի և Վրաստանի միջև սերտ համագործակցությունն ու հետևողական զարգացումը:

Իրակլի Չիկովանին գոհունակությամբ նշել է, որ հայաստանյան գործընկերների հետ ունեն բարձր մակարդակի փոխգործակցություն և համոզմունք հայտնել, որ այն արդյունավետ կերպով կշարունակվի:

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել նաև տարածաշրջանում անվտանգության և կայունության ապահովմանը՝ շեշտելով այս ուղղությամբ ևս համատեղ ակտիվ հարաբերությունների անհրաժեշտությունը:

ՀՀ կառավարություն

Send