Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

Շնորհակալ եմ՝ ինձ վստահողներին․ Խաչիկ Մանուկյան

Blog Image

Վաղարշապատի ՏԻՄ ընտրություններում «Հայրենիք» կուսակցության համայնքապետի թեկնածու Խաչիկ Մանուկյանը գրել է․

«Բարի լույս, իմ Վաղարշապատ։
Բարի լույս, սիրելի վաղարշապատցիներ։
Քարոզարշավի սկզբում ասել էի՝ թեկուզ մի մարդ հավատա և միանա մեզ, ուրեմն մեր պայքարն իզուր չի անցնի։
Պարզվեց՝ հազարից ավել համախոհներ ունեցանք, և դա պարտավորեցնում է շարունակել պայքարը՝ հանուն արժանապատվության, հանուն հային հայ պահող արժեքների և հանուն ճշմարիտ խաղաղության։
Շնորհակալ եմ՝ ինձ վստահողներին, շնորհակալ եմ նաև նրանց, ովքեր իմ հանդեպ իրենց թերահավատությամբ ստիպեցին վերանայել քաղաքական դաշտում իմ մոտեցումները և միասնական հաղթանակներ ունենալ՝ ի փառս Հայոց։։
Այսուհետ ավելի շատ սեր ու նվիրում պիտի փոխանցեմ ձեզ և առավել ամուր կանգնեմ ձեր կողքին։
Ձեր՝ Խաչիկ Մանուկյան»

 

 

Send