Երկու օր առաջ՝ սեպտեմբերի 24-ին, ժամը 21։20-ի սահմաններում «MAN» մակնիշի թիվ 74 երթուղին սպասարկող, Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող ավտոբուսը Խաղաղ Դոնի փողոցում վրաերթի էր ենթարկել հետիոտնին։
Վարորդը փախուստի չէր դիմել և վթարի վայրի դիմաց գտնվող խանութի աշխատակիցների հետ օգնության էր հասել վրաերթի ենթարկվածին, տեղում առաջին բուժօգնություն ցուցաբերել, ապա զանգել շտապօգնություն։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
MediaHub-ի հետ զրույցում «Երևան Ավտոբուս» ՓԲԸ մամուլի քարտուղար Գեղամ Աստրյանը նշեց, որ վրաերթը եղել է հետիոտնային անցումից դուրս։
«Հետիոտնը հանդիպակաց գոտու հետ բաժանարար գծում է եղել ճանապարհն անցնելիս, երեկոյան մութ ժամի»։
Անդրադառնալով հետիոտնի առողջական վիճակին` նա նշեց. «Հետիոտնը Էրեբունի ԲԿ-ում է, իսկ վարորդը բավականին վախեցած էր, չէր կարողանում խոսել երկար ժամանակ»։
Էմմա Մարտիրոսյան