Բժիշկները զգուշացնում են մահվան վտանգի մասին՝ պայմանավորված ջերմիջեցնող հայտնի դեղամիջոցով
Իսպանիայի շտապ օգնության ընկերության բժիշկներ Մաիտա Մասան, Ռոզա Պերեսը և Իրիա Միգուենսը կոչ են արել չդիմել ինքնաբուժության ցանկացած հիվանդության, նույնիսկ սովորական մրսածության դեպքում
Նրանք խոսել են հատկապես հայտնի մի ջերմիջեցնող դեղամիջոցի վտանգների մասին, գրել է «El Pais»-ը:
Բժիշկները զգուշացրել են, որ պարացետամոլի չափից մեծ դոզան կարող է հանգեցնել լյարդի անբավարարության: Ավելին, այս դեղամիջոցի չափից շատ օգտագործումը մեծացնում է մահվան ռիսկը:
Մասնագետները խոսքով՝ իբուպրոֆենը կարող է նաև առողջական խնդիրներ առաջացնել: Նրանք խորհուրդ են տվել չօգտագործել պոտենցիան բարձրացնող դեղամիջոցները, որոնք վերջերս մեծ տարածում են գտել երիտասարդների շրջանում:
Բժիշկները նշել են, որ մարդիկ հաճախ այս դեղամիջոցներն ընդունում են ոչ թե էրեկտիլ դիսֆունկցիայի պատճառով, այլ որովհետև վախենում են, որ չեն կարողանա դրան հասնել անկողնում։