Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը դատարանի որոշմամբ 2 ամսով կալանավորվել է։
Պռոշյանը երեկ էր ձերբակալվել։ Նա մեղադրվում է օրինական հավաքներին մասնակցելը խոչընդոտելու կամ հարկադրելու և ընտրական իրավունքին խոչընդոտելու հոդվածներով։ Եպիսկոպոսը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։
Սահմանափակվել է տեսակցությունը։ Նրան կարող է տեսակցել միայն մայրը։
