Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Խոշոր վթար, 20 տոննա հեղուկ գազ տեղափոխող բեռնատարը բախվել է արգելապատնեշներին և հայտնվել Մարց գետում, վիրավnր կա. Shamshyan

Blog Image

Այսօր՝ նոյեմբերի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 06։20-ի սահմաններում հեղուկ գազ տեղափոխող բեռնատարը Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի Մարց բնակավայրի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել Մարց բնակավայրի ցուցանակին, ապա երկաթե արգելապատնեշներին և կողաշրջված հայտնվել Մարց գետում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Թումանյանի հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։

Վթարի փաստով Թումանյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ գետում հայտնված գլանատակառում (ցիստեռ) եղել է 20 տոննա հեղուկ գազ։

Send